Աշխարհ

15.04.2018 19:34


ԱՊԼ. Մխիթարյանի բացակայությամբ «Արսենալ»-ն իր առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

ԱՊԼ. Մխիթարյանի բացակայությամբ «Արսենալ»-ն իր առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Նյուքասլ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Արսենալ»-ին: Հանդիպումն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացել է «զինագործներ»-ի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը: 29-րդ րոպեին Այոս Պերեսը խփել է պատասխան գնդակը: 68-րդ րոպեին «Նյուքասլ»-ի կիսապաշտպան Մաթ Ռիչը երկրորդ գոլը խփեց և իր թիմին հաղթանակ պարգևեց:

Հիշեցնենք, որ լոնդոնցիների հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին չի մասնակցել, քանի որ դեռ ապաքինվում է ծնկի վնասվածքից:

Այսպիսով, այս հանդիպումից հետո «Արսենալ»-ը վաստակած 54 միավորով շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում, իսկ «Նյուքասլ»-ը՝ 41 միավորով 10-րդ տեղում:

«Նյուքասլ»-«Արսենալ»՝ 2:1

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը