Լրահոս

Ապրիլ 17, 2018 08:36

Ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանության հայտարարությունը

2018 թվականի ապրիլի 13-ից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը իրականացվել է Երևան քաղաքի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով: Հավաքի կազմակերպիչները պարբերաբար կոչեր են հնչեցնում պատգամավորների մուտքը Ազգային ժողով արգելելու և Ազգային ժողովի շենքը շրջափակելու վերաբերյալ:

Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց իրավունքների ապօրինի սահմանափակումները և հասարակական կարգը խախտող խմբային գործողությունները կրել են շարունակական բնույթ, ՀՀ ոստիկանությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքով, շուրջ 3 օր սահմանափակվել է բացառապես հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին բանավոր նախազգուշացումներ տալով և պահանջներ ներկայացնելով, որոնք, սակայն, ամբողջությամբ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից: Ոստիկանությունը հավաքի ազատության իրավունքին միջամտող այլ գործողություններ չի կատարել, քանի որ հավաքը հիմնականում կրել է խաղաղ բնույթ:

Հավաքը որոշակի ժամանակահատված դադարել է խաղաղ լինելուց, հատկապես, երբ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է դեպի Բաղրամյան պողոտա՝ փորձելով ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական պատնեշը: Հրահրված բախումների արդյունքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում վնաս է պատճառվել անձանց առողջությանը, հանրային սեփականություն հանդիսացող գույքին: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Ոստիկանությունը հայտարարում է, որ հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի տևականությունը, երթևեկությունը կաթվածահար անելուն ուղղված դիտավորյալ գործողություները և մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար լայնածավալ անհարմարությունների ստեղծումը, և, վերջապես, հավաքի որոշ մասնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կատարումը, դրա հետևանքով ֆիզիկական և գույքային վնաս պատճառելը այլևս գերակա են դարձնում այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները՝ նկատի ունենալով, որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից կատարել այն, այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին: Պարզաբանում ենք, որ օրենքի նշված հոդվածի համաձայն՝ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։

Վերոգրյալից ելնելով՝ նախազգուշացնում ենք հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ

Ապրիլ 25, 2018 22:51 Անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին:
Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում

Ապրիլ 25, 2018 22:44 93-ամյա շանսոնյեն իրեն վատ է զգացել փորձի ժամանակ:
Վլադիմիր Գասպարյան․ Սթափվեք, տղե´րք

Վլադիմիր Գասպարյան․ Սթափվեք, տղե´րք

Ապրիլ 25, 2018 20:29 Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք:
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Ապրիլ 25, 2018 20:02 Հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Հանրապետության հրապարակում հանրահավաքը․ փուլ 2-րդ (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հանրահավաքը․ փուլ 2-րդ (տեսանյութ)

Ապրիլ 25, 2018 19:45 «ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. Հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու»,-հայտարարել է Փաշինյանը։
Վ․Էնֆիաջյանը ներկայացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումն ապագա վարչապետի մասով

Վ․Էնֆիաջյանը ներկայացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումն ապագա վարչապետի մասով

Ապրիլ 25, 2018 19:05 Կողմ են արտահերթ ընտրություններին։
НТВ-ի անդրադարձը հայաստանյան այսօրվա վերսկսված ցույցերին (տեսանյութ)

НТВ-ի անդրադարձը հայաստանյան այսօրվա վերսկսված ցույցերին (տեսանյութ)

Ապրիլ 25, 2018 18:55 Իրավիճակը դեռ գտնվում է փակուղում։
ՀՅԴ-ն դուրս եկավ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից

ՀՅԴ-ն դուրս եկավ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից

Ապրիլ 25, 2018 18:29 Այսպես երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ:
Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են

Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են

Ապրիլ 25, 2018 17:03 «Որևէ առնչություն չունեն իրականության հետ»,-ասել է նրա խոսնակը:
Ոստիկանը հրաժարվել է աշխատանքից և միացել ժողովրդին

Ոստիկանը հրաժարվել է աշխատանքից և միացել ժողովրդին

Ապրիլ 25, 2018 16:57 «Չեմ կարա մահակով ու վահանով դուրս գամ իմ ժողովրդի առաջ»։
ՀՅԴ-ական պատգամավորը համերաշխություն է հայտնում շարժմանը

ՀՅԴ-ական պատգամավորը համերաշխություն է հայտնում շարժմանը

Ապրիլ 25, 2018 16:34 Իր ընտրողների պահանջին արձագանքելով։
Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան

Ապրիլ 25, 2018 16:25 «Այլ մեկնաբանությունների համար կարող եք դիմել դատախազություն»։