Քաղաքական

17.04.2018 16:35


Գյումրիում դասադուլ է (տեսանյութ)

Գյումրիում դասադուլ է (տեսանյութ)

Գյումրիում տարբեր դպրոցներում բարձր դասարանցի աշակերտները դասուդուլ են հայտարարել: Նրանք դրոշներով ու ցուցանակներով քայլել են Գյումրու կենտրոնական հրապարակներով՝ վանկարկելով «Դասադուլ», «գործադուլ», «Մերժիր Սերժին»:

Նրանց միացել են նաեւ ուսանողներ եւ ՀՀ տարբեր քաղաքացիներ: Հարյուրավոր ցուցարարներ նախ հավաքվել են Շիրակի մարզպետարանի մոտ, հետո քայլել Գյումրու Թատերական հրապարակ: Այնտեղ ցուցարար երիտասարդները հանդես են եկել ելույթներով՝ կոչ անելով բոլորին դուրս գալ փողոց.

«Մենք դուրս ենք եկել պայքարի եւ կոչ ենք անում, մեր ծնողներին, մեր բարեկամներին, տատիկ-պապիկներին դուրս գալ: Դուրս եկեք մի վախեցեք մենք այստեղ ենք»,-հայտարարել են դպրոցականները:

Հետո փողոցներով շարժվել դեպի Գյումրու քաղաքապետարան: Քաղաքապետարանի մոտ եւս դպրոցահասակները վանկարկում են «Մերժիր Սերժին»:

Աղբյուրը՝ galatv.am

Այս խորագրի վերջին նյութերը