Քաղաքական

18.04.2018 18:18


Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մոտ ձերբակալել են 3 հայ ակտիվիստի (տեսանյութ)

Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մոտ ձերբակալել են 3 հայ ակտիվիստի (տեսանյութ)

Այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց ակցիա են իրականացրել մի շարք քաղաքացիներ՝ ի աջակցություն Հայաստանում ակցիա անող հայրենակիցների: Նրանք մուտք են գործել դեսպանատան տարածք։ Դեսպանատան աշխատակիցները նրանց հանձնել են ռուս իրավապահներին:

Բողոքի ակցիայի մասնակից Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ իրեն և իր 2 ընկերներին տարել են դատարան, որտեղից քիչ առաջ հետ են բերել ոստիկանություն:

«Ես, Գեորգին և Աշոտը վերադառնում ենք ոստիկանական բաժանմունք: Պատճառը դեռ ոչ մեկիս պարզ չէ: Արդեն 6-7 ժամ մեզ զրկում են ազատությունից»,- ասում է նա:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը