Քաղաքական

19.04.2018 08:38


Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Թանկյանի հետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Թանկյանի հետ (տեսանյութ)

Երեկ հանրահավաքից հետո, երբ կուսակցության օֆիս գնացինք, Սերժ Թանկյանի հետ հեռախոսազրույց ունեցանք. վաղ առավոտյան Հանրապետության հարպարակում հավաքված լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Նա միանշանակ աջակցություն հայտնեց գործընթացին, իսկ ինչ վերաբերվում է գալ-չգալուն, ինքը կհայտնի իր որոշումը»,- ասաց նա, շեշտելով, որ նախկինում առիթ չէր ունեցել շփվելու Թանկյանի հետ. «Շատ հաճելի զրուցակից է, շատ փայլուն հայերեն գիտի, շփվեեցինք ուղղակի եղբայրաբար: Այնպիսի շփում էր կարծես հին ծանոթներ լինեինք, բայց գործնականում առաջին շփումն էր»:

Հարցին, իսկ Շառլ Ազնավուրի թիմի հետ կապ հաստատվե՞լ է, պատասխանեց, որ ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը