Քաղաքական

25.04.2018 19:45


Հանրապետության հրապարակում հանրահավաքը․ փուլ 2-րդ (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հանրահավաքը․ փուլ 2-րդ (տեսանյութ)

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. Հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու»։

Նա քաղաքացիներին կոչ է արել այսօր ժամը 11։00-ից սկսել փողոցներն ու կամուրջները շրջափակելու, քաղաքացիական անհնազանդության բողոքի զանգվածային գործողությունները, իսկ ինքն այդ ժամին լինելու է Հանրապետության հրապարակում։

***

Առավոտյան արդեն ուսանողները վերսկսել են դասադուլը և երթ են իրականացնում։

***

Երևանում ոստիկանական ուժեր են կենտրոնացած, նույնիսկ ծանր տեխնիկա է դուրս բերվել փողոց։

***

Հանրապետության հրապարակում հանրահավաք է։

***

Քաղաքացիական անհնազանդության գործողությունները վաղը կսկսվեն 12։00-ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը