Մեկնաբանություն

Ապրիլ 25, 2018 11:10

Հեղափոխական տրամաբանություն

Հեղափոխական տրամաբանություն

Հայկական հեղափոխությունը հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականին, սակայն հեղափոխությունն ունի իր տրամաբանությունը և չի կարող կիսատ մնալ:

Հիմա Կարեն Կարապետյանն է ուզում դառնալ նոր վարչապետը, բայց դա հնարավոր չէ մի շարք պատճառներով:

1.Հեղափոխության հաղթանակը ենթադրում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև նրա ողջ շրջապատի, այսինքն՝ ՀՀԿ-ի, շմայսերի, սաքուլիկների, գագիկհարությունյանների և մյուս օդիոզ ու «թթված» դեմքերի հեռացում:

Հեղափոխությունը հաղթել է և պարզապես ծիծաղելի են հեղափոխության թիրախի փլատակների վրա իշխանություն պահելու փորձերը: Սերժ Սարգսյանը պարտվեց E2E4 քայլից հետո: ՀՀԿ-ին դրանից հետո մնում է միայն համակերպվելը և իրենց արածների դիմաց բումերանգի էֆեկտը զգալը:

2.Կարեն Կարապետյանը քաղաքական մարդ չէ: Նա քաղաքական միտք չարտասանեց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, չի արտասանում նաև հիմա:

Կարապետյանը շանս ուներ դառնալ վարչապետ մինչև հեղափոխությունը, սակայն նա պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որից հետո դադարեց նրա սուբյեկտայնությունը քաղաքական դաշտում: Կարապետյանի վարկանիշային կտրուկ անկումը ակնհայտ է:

Եթե Կարապետյանը դառնար վարչապետ Սարգսյանի նախագահությունից հետո, ապա փողոցում 10 մարդ չէր հավաքվի ու նրա դեմ չէր պայքարի, բայց քանի որ այժմ լրիվ այլ իրավիճակ է, ապա անտրամաբանական է, որ Կարապետյանը դառնա վարչապետ:

Ակնհայտ է, որ հիմա կռիվը գնում է այն բանի շուրջ, թե ում վարչապետության օրոք է տեղի ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

Իշխանության մնացուկներն ուզում են, որ դա լինի ավելի շուտ, որպեսզի կարողանան գործող Ընտրական օրենսգրքով խորհրադարան ձևավորել ու գոնե որոշակի չափով հետագայում ինքնապաշտպանվելու հնարավորություն ունենալ: Թե որքանով դա կհաջողվի ճաքեր ու կոտրվածքներ ունեցող իշխանությանը, կախված է փողոցի ուժգնությունից:

3.Քիչ առաջ հրավիրած ասուլիսում Կարեն Կարապետյանն օգտվեց Սերժ Սարգսյանի բառապաշարից՝ նշելով, թե այս վիճակը խանգարում է տուրիզմին ու ներդրումներին: Դա ցույց է տալիս, որ Կարապետյանը ոչ միայն քաղաքականապես անհեռատես է, այլ նաև իր նախորդի պես չի ընկալում հեղափոխական իրավիճակը և չի հասկանում, որ ապաքաղաքական մարդը քաղաքական լարված իրավիճակում պարզապես դատապարտված է:

Ամփոփելով նկատենք, որ հեղափոխության տրամաբանական ավարտը վաղ թե ուշ լինելու է, այն է՝ ամբողջական իշխանափոխություն և Հայաստանի ամբողջական ռեստարտ: Ու լավ կլինի, որ այս ամենը տեղի ունենա անցնցում և անարյուն տարբերակով:

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ովքեր և ինչու են քարոզում Սամվել Բաբայանի դեմ. «տուշոնկայի վկաները» (տեսանյութ)

Ովքեր և ինչու են քարոզում Սամվել Բաբայանի դեմ. «տուշոնկայի վկաները» (տեսանյութ)

Հունիս 20, 2018 20:00 Սերժ Սարգսյանն իր կապիտալի նախնական կուտակումն սկսել է Ղարաբաղյան պատերազմի տարիներին ու ըստ լավատեղյակների՝ մանվելություն արել:
«Գովազդային» դադար (տեսանյութ)

«Գովազդային» դադար (տեսանյութ)

Մայիս 06, 2018 10:19 Մինչ հեղափոխական գործընթացում «գովազդային» ընդմիջում է հայտարարված ...
ՀՀԿ-ի գերեզմանափորը

ՀՀԿ-ի գերեզմանափորը

Մայիս 04, 2018 12:50 Սերժ Սարգսյանի մուտքը ՀՀԿ նշանավորվել էր պետական ապարատի ու կիսաքրեական տարրերի «ամուսնությամբ»:
Հասնել ՀՀԿ-ի հեռացմանն ու ՀՀԿ-իզմի վերացմանը

Հասնել ՀՀԿ-ի հեռացմանն ու ՀՀԿ-իզմի վերացմանը

Ապրիլ 30, 2018 11:15 ՀՀԿ-ականները դարձան գլխավոր ծաղրածուներ կամ էլ՝ «Նա անփոխարինելի է» նախադասությունը կրկնող թութակներ:
Հեղափոխական տրամաբանություն

Հեղափոխական տրամաբանություն

Ապրիլ 25, 2018 11:10 Հեղափոխության հաղթանակը ենթադրում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև նրա ողջ շրջապատի, այսինքն՝ ՀՀԿ-ի, շմայսերի, սաքուլիկների, գագիկհարությունյանների և մյուս օդիոզ ու «թթված» դեմքերի հեռացում:
Մեկ քայլանի կոմբինացիան ավարտվեց. ՀՀԿ-ն կքվեարկի՞ Նիկոլի օգտին

Մեկ քայլանի կոմբինացիան ավարտվեց. ՀՀԿ-ն կքվեարկի՞ Նիկոլի օգտին

Ապրիլ 24, 2018 11:05 Սերժը գնաց, բայց ՀՀԿ-ն մնաց: Մնաց նաև ապագա իշխանության կոնֆիգուրացիայի հարցը:
Ո՞ր տարբերակը կընտրի Սերժ Սարգսյանը

Ո՞ր տարբերակը կընտրի Սերժ Սարգսյանը

Ապրիլ 23, 2018 15:30 Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ չհեռանալու տարբերակ չունի: Նա ԴԵՌ ունի ընտրության հնարավորություն՝ հեռանալու ձևի ընտրության հնարավորություն:
Ո՞րն է լինելու հանգուցալուծումը

Ո՞րն է լինելու հանգուցալուծումը

Ապրիլ 21, 2018 15:35 Փաշինյանի ու Սարգսյանի պահանջներն ու նպատակները փոխբացառող են: Չկա հատման կետ: Երկուսն էլ կապիտուլյացիա են առաջարկում դիմացինին:
Սերժ Սարգսյանի ակամա ինքնախոստովանությունը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի ակամա ինքնախոստովանությունը (տեսանյութ)

Ապրիլ 19, 2018 13:25 Սերժ Սարգսյանի խոսքի արժեքը զրոյացել է իր իսկ նախաձեռնությամբ: Բոլոր այն խոստումները, որոնք նա տվել է` իրականացել են հակառակ նշանով:
Կարեն Կարապետյանը չփոխեց, բայց փոխվեց (տեսանյութ)

Կարեն Կարապետյանը չփոխեց, բայց փոխվեց (տեսանյութ)

Ապրիլ 19, 2018 10:00 Ժիլետի և թմբուկի կարիք «լուսավոր» հաճախորդ Էդմոն Մարուքյանի սիրելի Սերժ Սարգսյանն այլևս չունի:
Էդմոնն ու Արամը արդարացրին Սերժ Սարգսյանի հույսերը, բայց ...

Էդմոնն ու Արամը արդարացրին Սերժ Սարգսյանի հույսերը, բայց ...

Ապրիլ 18, 2018 13:05 Երեկ Սերժ Սարգսյանին հաջողվեց կրկեսի վերածել խորհրդարանը (և ոչ միայն երեկ): Ամեն մեկն իր դերակատարումն ուներ:
Սերժ Սարգսյանի պյուռոսյան հաղթանակը

Սերժ Սարգսյանի պյուռոսյան հաղթանակը

Ապրիլ 18, 2018 11:10 Հիմա ՀՀԿ ղեկավարը շատ ավելի վատ հանրային ընկալում ունի, քան նույնիսկ 2008-ի մարտ 1-ի դեպքերից հետո: «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը այլևս դարձել է ազգային գաղափար:
Փնտրվում է ՀՀ նախագահ

Փնտրվում է ՀՀ նախագահ

Ապրիլ 15, 2018 19:15 Արմեն Սարգսյանը Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենիչի, Շարմազանովի, Բ26-ի հին ու նոր հաճախարդների և մյուս ՀՀԿ-ականների պես անդամագրված է «Մի՛ մերժիր Սերժին, SNICKERS-ի՛ր» նախաձեռնությանը:
«Հասնել և անցնել Ադրբեջանին»

«Հասնել և անցնել Ադրբեջանին»

Ապրիլ 12, 2018 12:15 Քանի՞ մարդ կմնա Հայաստանում ադրբեջանական բարքերի տոտալ տարածման պարագայում:
«Լուսավոր» հաճախորդների կարգախոսը՝ «Մի՛ մերժիր Սերժին»

«Լուսավոր» հաճախորդների կարգախոսը՝ «Մի՛ մերժիր Սերժին»

Ապրիլ 12, 2018 10:30 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բ26-ի ձեռքի տակ այլևս ուրիշ բան չկա՝ «լուսավոր» հաճախորդներին օգտագործելու են բազմակի անգամ ու առանձնակի դաժանությամբ:
Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի ճակատագրերը

Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի ճակատագրերը

Ապրիլ 11, 2018 15:20 Տարբեր են նրանց հետագծերը, սակայն նույնը՝ վարչապետությունից հեռացման ճանապարհը:
Սերժ Սարգսյանը հայտնվում է «առաջին գծում»

Սերժ Սարգսյանը հայտնվում է «առաջին գծում»

Ապրիլ 11, 2018 11:35 Մենք հիմա վտանգավոր փուլ ենք մտնում: Վտանգավոր ինչպես անձամբ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Հայաստանի համար:
Կարեն Կարապետյանը գնաց ամենավատ տարբերակով. ափսո՞ս էր տղան

Կարեն Կարապետյանը գնաց ամենավատ տարբերակով. ափսո՞ս էր տղան

Ապրիլ 10, 2018 12:15 Կարեն Կարապետյանը փաստացի կրկնեց Շարմազանովի ու մյուս օդիոզների ձևակերպումը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:
Մեծ թատրոնը, «ֆեյք» նախագահը և Սերժ Սարգսյանի վրեժը

Մեծ թատրոնը, «ֆեյք» նախագահը և Սերժ Սարգսյանի վրեժը

Ապրիլ 10, 2018 10:50 Սերժ Սարգսյանի համար հոգեհարազատ է ամեն ապաքաղաքականը՝ «հավելումով», որ քաղաքականությամբ պետք է միայն ինքը զբաղվի:
Ինչպես Սերժ Սարգսյանը սրբացավ Գեղամյանի համար (տեսանյութ)

Ինչպես Սերժ Սարգսյանը սրբացավ Գեղամյանի համար (տեսանյութ)

Ապրիլ 09, 2018 19:50 Ֆեյք նախագահ նշանակված Արմեն Սարգսյանի երդման շոուից հետո երբեմնի ընդդիմադիր, շատ թունդ ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը հայտարարել է, որ այս օրը սուրբ է: