Քաղաքական

25.04.2018 16:20


Ցուցարարները փակել են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի Դսեղի հատվածը

Ցուցարարները փակել են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի Դսեղի հատվածը

Դսեղ գյուղի մի խումբ բնակիչներ ժամանակ առ ժամանակ փակում են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի Դսեղ գյուղի խաչմերուկը։

Նրանք այսպես իրենց ձայն են բարձրացնում և միանում Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

Ոստիկաններն առանձնապես չեն միջամտում, միայն ժամանակ առ ժամանակ հորդորում են փողոցը բաց պահել։

Նշենք, որ այս պահին մոտ հազար ցուցարարներ փակել են նաև մայրուղու Բագրատաշեն-Նոյեմբերյան հատվածը։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը