Կարծիք

27.04.2018 16:31


Առաջին անգամ Հայաստանը կարող է հեղափոխություն արտահանել

Առաջին անգամ Հայաստանը կարող է հեղափոխություն արտահանել

Իրականում Մոսկվան զգուշանում է հայկական հեղափոխության ալիքից։ Նավալնին մայիսի 5-ին՝ Պուտինի երդմնակալության օրը պատրաստվում է և կարող է միլիոններ դուր բերել փողոց ու առնվազն ցնցել պուտինյան ռեժիմը։
Իսկ Սերժ Սարգսյանին տապալելու հայկական հեղափոխության հաջողությունը ահավոր մոտիվացնող ազդեցություն է ունենում ռուսական ընդդիմադիր էլիտայի համար, նրանք այդ հաջողությամբ ոգևորում են իրենց շարքերը։
Սա ահավոր նյարդայնացնում է Պուտինին ու նրա շրջապատին։
Իվերջո Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ Պուտինի իշխանության նման հաստատուն էր թվում, սակայն 10 օրում գլխատվեց։
Այս համատեքստում, Մոսկվան գոնե զուտ միայն հոգեբանական առումով խիստ շահագրգռված է, որ հայկական հեղափոխությունը տապալվի։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը