Հարցազրույց

28.04.2018 20:18


Գագիկ Ծառուկյան․ «Մենք թեկնածու չենք առաջադրելու» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան․ «Մենք թեկնածու չենք առաջադրելու» (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Կենտրոն» հեռուստաընկերությանը և հայտարարել․

-Մեր դիրքորոշումն այլ կերպ չի կարող լինել։ Եթե հաղթանակը ժողովրդինն է, որևիցե մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իր վրա վերցնելու։ Ժողովուրդը պետք է որոշի, առաջարկի թեկնածուին, ես՝ իմ ամբողջ թիմով, մեկ մարդու պես մեր ձայնը տալու ենք ժողովրդի թեկնածուին։ Մենք թեկնածու չենք առաջադրելու, դա ժողովրդի հաղթանակն է և մենք պաշտպանելու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին։

Նա նաև նշել է, որ ինչպես էլ վարվի ՀՀԿ-ն, իրենք՝ ամբողջ թիմով, ոչ մի ձայն Հանրապետականի թեկնածուին չեն տալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը