Քաղաքական

29.04.2018 12:03


Նիկոլ Փաշինյանն արձագանքել է իր դիպլոմ չունենալու թեմային (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է իր դիպլոմ չունենալու թեմային (լուսանկար)

Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։

1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան, իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ՝ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց, բնականաբար, մերժել եմ այդ առաջարկը։

Ուսումնառության ընթացքում, որն, ըստ էության, անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները՝ առանց բացառությամբ, հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար։

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը