Քաղաքական

30.04.2018 21:00


Ավելի քան 100 օտարերկրյա լրագրողներ կլուսաբանեն ՀՀ վարչապետի ընտրությունը

Ավելի քան 100 օտարերկրյա լրագրողներ կլուսաբանեն ՀՀ վարչապետի ընտրությունը

Միջազգային խոշոր լրատվամիջոցներ ներկայացնող ավելի քան 100 լրագրողներ են հավատարմագրվել Հայաստանի արտգործնախարարությունում՝ վաղը ԱԺ-ում կայանալիք՝ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը