Կարծիք

03.05.2018 09:29


Արցախյան պատերազմի մասնակցի դստեր բաց նամակը Նարե Շարմազանովային

Արցախյան պատերազմի մասնակցի դստեր բաց նամակը Նարե Շարմազանովային

Արցախյան պատերազմի մասնակցի 17-ամյա դուստրը Info24.am-ի խմբագրություն է ուղարկել մի նամակ, որում պատասխան է գրում՝ ԱԺ փողխոսնակ Շարմազանովի դստերը:

Ներկայացնում ենք այն առանց խմբագրման:

Ողջույն: Սիրելի Նարե, Քեզ է գրում Արցախյան պատերազմի մասնակցի դուստրը: Անունս Անի է, ես, ինչպես և դու, 17 տարեկան եմ և շուտով կդառնամ 18:

Չեմ ուզում ծանրաբեռնել Քեզ իմ անձնական խնդիրներով, պարզապես նշեմ, որ երբ ես դեռևս ծնված չէի, 1993-1994թթ.-ին, ծնողներս կորցրին Արցախում գտնվող մեր տունը. այն ռմբակոծվեց, իսկ հայրս պատերազմում վիրավորվեց, և այդքանից հետո նա՝ Ապրիլյան պատերազմի օրերին, նորից մեկնեց հայրենիքի պաշտպանության պայքարին մասնակցելու:

Սիրելի Նարե, կարդացի Քո կողմից գրված նամակն ու իսկապես հուզվեցի: Եթե այդ նամակի հեղինակը Դու ես և ոչ շարադրողը, ապա, իսկապես հարգանքի ու մեծարանքի ես արժանի

Սիրելի Նարե, Քո նամակում խոսում ես երկում տիրող ատելության, անհանդուրժողականության մասին, սակայն երբևէ մտածել ես, որ այդ մթնոլորտը, եթե այն կա, ստեղծել ու հասունացրել են մի կուսակցության անդամներ ում շարքին է պատկանում հայրիկդ:

Խոսում ես ցավի ու վերքերի մասին, իսկ երբևէ մտածել ես, որ այն երկրում, որտեղ Դու ապահովված ապրում ես ու վայելում կյանքիդ ամեն մի օրը՝ հարյուրհազարավոր մարդիկ՝ անասելի տանջանքով, օրվա հացի փող են վաստակում;

Սիրելի Նարե, ես այդ ցավի ու վերքի մասին լսում եմ անըդհատ: Ասեմ ավելին, ես տեսնում եմ այդ ցավը. տեսնում ՝ հորս ընկերների աչքերում, ովքեր իրենց կյանքն են դրել այն հայրենիքի ազատության համար, որտեղ ապրում ենք ես ու Դու:

Ես տեսնում եմ այդ ցավը իմ դասընկերների աչքերում, ովքեր 100 դրամով գալիս են դպրոց ու այդ 100 դրամը այդպես էլ չեն ծախսում՝ մտածելով, որ գուցե տան հացը չհերիքի:

Այդ ցավը ես տեսնում եմ Հանրապետության հրապարակում օրեր շարունակ պայքարի դուրս ելած տասնյակ հազարավոր մարդկանց աչքերում:

Սիրելի Նարե, բայց գիտես՝ այդ ցավի ու վերքի տակ կա այնպիսի մի հզոր ուժ, այնպիսի ոգի, որ միևնույն է ստիպում է ժպտալ այդ աչքերին և երբեք չկորցնել հույսը՝ վաղվա լավ օրվա հանդեպ:

Սիրելի Նարե, քո դժգոհությունը տեղին է, արդարացված ու ճիշտ, սակայն այդտեղ կա լոկ մի սխալ՝ հասցեատերը:

Սիրելի Նարե, հավատա, որ այս պայքարի համար դուրս ելած յուրաքաչյուր ծնող՝ Քեզ իր զավակի տեղ է ընդունում, յուրաքանչյուր երիտասարդ, Քեզ իբրև իր քույր է համարում, ու նրանց բոլորի սրտերը ցավում են նաև Քեզ համար, իսկ այդ պայքարը արվում է առաջաինը հենց Քո ու Քեզ պես գեղեցիկ պատանիների համար: Ու պատահական չէր, որ նամակիս սկզբում Քեզ կոչեցի քույր, քանի որ իսկապես համարում եմ Քեզ իմ քույրը:

Այս խորագրի վերջին նյութերը