Քաղաքական

03.05.2018 19:29


Փաշինյանն այսօր հանդիպել է Վոլինկինի, Միլսի, Սվիտալսկիի և Սագանելիձեի հետ (տեսանյութ)

Փաշինյանն այսօր հանդիպել է Վոլինկինի, Միլսի, Սվիտալսկիի և Սագանելիձեի հետ (տեսանյութ)

«Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․

«Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։

Նաեւ քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը