Քաղաքական

08.05.2018 12:29


Պետք է լծվենք «Նոր Հայաստան» կառուցելու անչափ պատասխանատու գործին. Արսեն Ջուլֆալակյան

Պետք է լծվենք «Նոր Հայաստան» կառուցելու անչափ պատասխանատու գործին. Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

«Ավարտին է մոտենում ևս մի պատմական փուլ մեր պետության համար, որի գնահատականը հետագայում կտան մասնագետները: Այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս, որ կարողացանք յուրահատուկ օրինակ ծառայել ամբողջ աշխարհին:
Իսկ հիմա ժամանակն է, որ յուրաքանչյուրս մեր ուժերի չափով լծվենք «Նոր Հայաստան» կառուցելու անչափ պատասխանատու գործին։ Միայն այդպես կկարողանանք հնարավորինս արագ զգալ այս գեղեցիկ հեղափոխության դրական ազդեցությունը։ Բոլորս պետք է ներքուստ «հեղափոխվենք»՝ բառի լավ իմաստով: Նման գիտակցությունն ու գործելաոճը վճռորոշ է լինելու, որպեսզի հետո չփնտրենք արդարացումներ և մեղավորներ: Վաղվա Հայաստանն արդեն եկել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում գրել է Ջուլֆալակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը