Քաղաքական

10.05.2018 14:29


Ավետիք Իշխանյանը հրապարակել է քաղբանտարկյալների ցանկը. Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը պետք է արդարացվեն

Ավետիք Իշխանյանը հրապարակել է քաղբանտարկյալների ցանկը. Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը պետք է արդարացվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, բայց թե ինչպե՞ս է որոշվելու՝ ովքեր են քաղբանտարկյալ՝ այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց.

«Այսօր ամենահրատապ հարցը քաղբանտարկյալներն են, մենք Արթուր Սաքունցի հետ արդեն քննարկել ենք եւ կարող ենք ասել, թե ովքեր են քաղբանտարկյալները. Անդրիաս Ղուկասյանն արդեն ազատ արձակվեց, նրանից բացի, քաղբանտարկյալներ են Շանթ Հարությունյանն իր ընկերներով, որի պատիժն անհամաչափ էր, վատագույն դեպքում վարչական պետք է լիներ պատիժը, Հայկ Կյուրեղյանը, որի պատիժը չափազանցված էր, որովհետեւ դա կարող էր դիտվել քրեական հանցագործություն, բայց չափազանցված էր, դա հստակ քաղաքական հետապնդում կարելի է համարել, քաղբանտարկյալի մեջ կարելի է համարել Արարատ Խանդոյանին, այն 3 տարին, որ տվել են, էլի չափազանցված է, Կարո Եղնուկյան, հիմա արդեն՝ Գարեգին Չուքասզյան, Ժիրայր Սեֆիլյան եւ Գեւորգ Սաֆարյան, Սամվել Բաբայան: Հատկապես վերջին երեքը՝ Սեֆիլյան, Սաֆարյան, Սամվել Բաբայան՝ սրանք ընդհանրապես սարքովի գործեր են, այս խումբը պետք է արդարացվի՝ ի տարբերություն մյուս գործերի»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», Ավետիք Իշխանյանն ասաց, որ այստեղ պետք է իրադրության փոփոխություն հոդվածը կիրառել եւ մի մասին ազատ արձակել, կամ պայմանական ազատել, բացի ոստիկանության հետ կապված սպանությունների հարցերից, որտեղ պետք է արդար դատավարություն:

Մանրամասները՝ aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը