Քաղաքական

12.05.2018 18:45


Թիվ 11 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ քրգործ է հարուցվել

Թիվ 11 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ քրգործ է հարուցվել

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)»,-տեղեկացրեց նա:

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում էին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը: Տնօրենը հրաժարականի դիմումը ներկայացրել է մայիսի 5-ին: Ուսուցիչներից մի քանիսը պնդում էին, որ տարեկան 1-2 անգամ ստացել են պարգևավճար, որը փոխանցվել է նրանց բանակային հաշվին, սակայն տնօրենի պարտադրմամբ հանել են գումարը և վերադարձրել Ազիզյանին:

Այս խորագրի վերջին նյութերը