Տնտեսական

14.05.2018 08:09


Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68,599,234 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68,599,234 ԱՄՆ դոլար
Մայիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68,599,234 ԱՄՆ դոլար 485.38դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 71,135,704 ԱՄՆ դոլար 487.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2,500,000 դոլարի առք և վաճառք 486.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,013,565 եվրո 578.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,587,293 եվրո 581.27 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 862,722,761 ՌԴ ռուբլի 7.71 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 546,356,500 ՌԴ ռուբլի 7.83 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Ապրիլի 30-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 74.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 80.6 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը