Տնտեսական

14.05.2018 22:23


Դադարեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Դադարեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանի հացի արտադրամասում չեն պահվել սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները, իսկ արտադրվող հրուշակեղենի համար բացակայել է անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC): Կայացվել է արտադրամասի 2 աշխատակիցներին աշխատանքի չթույլատրելու որոշում, քանի որ նրանք ենթարկված չեն եղել նախնական պարտադիր և պարբերական բուժզննության:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Իսկ Երևանի Մաշտոցի փողոցում գտնվող «Միքս Վե Գրուպ» ՍՊԸ-ին (հացի արտադրամաս) վերահսկիչը թույլատրել է վերսկսել արտադրական գործունեությունը, քանի որ հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը