Աշխարհ

18.05.2018 21:55


Վենգեր. «Արսենալը» մոտ էր Ռոնալդուի տրանսֆերը գնելուն

Վենգեր. «Արսենալը» մոտ էր Ռոնալդուի տրանսֆերը գնելուն

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հարցազրույց է տվել «Football Espana»-ին, որտեղ խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի չիրագործված տրանսֆերի մասին.

«Բաց թողած տրանսֆերնե՞րը, առաջինը մտքիս է գալիս Ռոնալդուն: Նա այստեղ էր եկել մայրիկի հետ և մենք մոտ էինք նրա հետ պայամանագիր կնքելուն: Այնուհետև գործի մեջ մտավ «Մանչեսթեր Յունայթեդը», այդ ժամանակ նրանց մարզիչներից էր Կարլուշ Կեյրուշը:

ՄՅՈւ-ն խաղում էր «Սպորտինգի» հետ, որտեղ Ռոնալդուն իրեն փայլուն դրսևորեց: Մենք մոտ էինք նրան գնելուն 5 մլն եվրոյով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկեց 14 մլն եվրո: Այդ պահին «Արսենալն» ավելին չէր կարող առաջարկել:

Պատկերացրեք, թե ինչ կլիներ, երբ Անրին ու Ռոնալդուն խաղային միասին: Դա կփոխեր «Արսենալում» իմ պատմությունը»,- ասել է Վենգերը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը