Լրահոս

20.05.2018 11:58


Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Մայիսի 20-ին, ժամը 01:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Դավիթաշենի կամրջի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները կանխել են Հ. Զ.-ի (1962թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը