Աշխարհ

20.05.2018 12:04


«Արսենալ»-ը պատրաստ է 50 մլն եվրո վճարել Ինսինյեի տրանսֆերի դիմաց

«Արսենալ»-ը պատրաստ է 50 մլն եվրո վճարել Ինսինյեի տրանսֆերի դիմաց

«Նապոլի»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն հայտնվել է «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Calcionews24-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ը ցանկանում են իտալացու հետ պայմանագիր կնքել ամռանը: Նշվում է, որ լոնդոնցիները իտալական կողմին տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 50 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ինսինյեն նեապոլիտանցիների կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը