Լրահոս

20.05.2018 12:52


Արագածոտնում 35–ամյա վարորդը Nissan Pathfinder-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում

Արագածոտնում 35–ամյա վարորդը Nissan Pathfinder-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Բ.-ն Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 93-րդ կմ հատվածում իր վարած Nissan Pathfinder մակնիշի 35 MԼ 222 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հովհաննես Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը