Լրահոս

21.05.2018 10:58


«Երևան մոլ»-ի դիմաց Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատախիլ արել ծառը և բախվել արտաքին լուսավորության սյանն ու կանգառին

«Երևան մոլ»-ի դիմաց Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատախիլ արել ծառը և բախվել արտաքին լուսավորության սյանն ու կանգառին

Երեկ՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի առևտրի կենտրոնի դիմաց, Infiniti QX 4 մակնիշի 77 CG 737 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, արմատախիլ արել ծառը, այնուհետեև բախվել արտաքին լուսավորության սյանը:

Վթարի հետևանքով վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը