Լրահոս

21.05.2018 11:07


Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 06-ը, Lada-ն ու Toyota-ն. կան վիրավորներ

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 06-ը, Lada-ն ու Toyota-ն. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Գայի պողոտա, Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 35 NG 574 համարանիշի, Lada մակնիշի 35 LV 827 համարանիշի և Toyota մակնիշի 53 AR 553 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը