Քաղաքական

22.05.2018 18:41


Իրավապաշտպան․ «Վճռաբեկ դատարանը հիմա հիանալի հնարավորություն ունի արդարացնել Սամվել Բաբայանին»

Իրավապաշտպան․ «Վճռաբեկ դատարանը հիմա հիանալի հնարավորություն ունի արդարացնել Սամվել Բաբայանին»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին՝ նշել է, որ այժմ դատարանները հնարավորություն ունեն շտկելու իրենց սխալները։

-Իսկ գլխավոր դատախազը ճիշտ կանի՝ հրաժարական տա։ Դա իր համար լավագույն լուծումը կլինի,-ավելացրել է նա։

Ինչ վերաբերում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործին, իրավապաշտպանն ընդգծել է․

-Վճռաբեկ դատարանը հիմա հիանալի հնարավորություն ունի արդարացնել Սամվել Բաբայանին։

Ա․Իշխանյանը նշել է, որ անձամբ է ուսումնասիրել Բաբայանի գործը և հանգել է եզրակացության, որ այն ամբողջությամբ անհիմն է։

-Դա Սերժ Սարգսյանի անձնական վրեժն էր Սամվել Բաբայանից։ Դա հնարովի, 37 թվականի գործ է,-հայտարարել է Իշխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը