Լրահոս

23.05.2018 15:38


Սուրեն Պապիկյան․ Հրամայել եմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ հարուցել վարչական վարույթ

Սուրեն Պապիկյան․ Հրամայել եմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ հարուցել վարչական վարույթ

Սույն թվականի մայիսի 21-ին գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին ինձ, որտեղ իրենց դժգոհություններն էին արտահայտում Արխիվի տնօրենի նկատմամբ՝ մասնավորապես նշելով, որ վերջինիս և Արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, փակ են պահվում որոշ ֆոնդեր և գործեր, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Արխիվում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Արխիվում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ:
Երեկ հանդիպում եմ ունեցել Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ, որտեղ իմ մտահոգությունն եմ հայտնել հնչեցված խնդիրների առնչությամբ։
Հայաստանի Ազգային արխիվը չի կարող փակ լինել ՀՀ որևէ քաղաքացու առաջ, եթե նրանց գործունեությունը չի հակասում օրենքին։
Հաշվի առնելով բաց նամակում հնչեցված բողոքները՝ այսօր հրամայել եմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և վարչական վարույթի շրջանակներում կատարել զննում։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը