Աշխարհ

23.05.2018 16:29


Պաշտոնական. Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզչին` Ունայ Էմերիին:

Կայքում տեղ գտած նյութում լոնդոնցիները բարի գալուստ են մաղթել իրենց նոր մարզչին: Ունայը երեք տարվա պայմանագիր է կնքել «զինագործների» հետ և կստանա տարեկան 5 մլն եվրո:

«Ես շատ ուրախ եմ, որ մարզելու եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկը:

«Արսենալը» միշտ հիշվել է իր լավ ու յուրահատուկ խաղով, տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներով, ֆանտաստիկ ստադիոնով: Ես շատ ուրախ եմ, որ դառնում եմ այս մեծագույն ակումբի պատմության մի մասը»,- նշել է իսպանացի մասնագետը:

Էմերին 4 հրաշալի տարիներ է անցկացրել «Սևիլիայում» և ևս 2 մրցաշրջան մարզել է ՊՍԺ-ն:

Աղբյուրը՝ armsport. am

Այս խորագրի վերջին նյութերը