Կարծիք

28.05.2018 09:32


Իմ սակավաթիվ գործած մեղքերից մեկն է, որ հանդիսանում եմ այս տաղանդավոր պղծագործի կյանքը փրկողներից մեկը

Իմ սակավաթիվ գործած մեղքերից մեկն է, որ հանդիսանում եմ այս տաղանդավոր պղծագործի կյանքը փրկողներից մեկը

Անդրադառնալով Արտակ Դավթյանի ԳՇ պետ նշանակմանը՝ ձեզ պիտի ասեմ հետևյալը` Արտակի մարդկային, մտավոր և զինվորական ունակությունների մասին առայժմ ոչինչ չեմ ասի, բայց երբ Արթուր Աղաբեկյանը համարում է վատ ընտրություն, ուրեմն ժողովուրդ ջան իմացեք, որ դա ամենաճիշտ ընտրությունն է:

Արթուր Աղաբեկյանին ճանաչում եմ անցյալ դարի 90-ականներից և ձեզ պիտի տեղեկացնեմ, որ «որակավորում» անցած «մեր» գեներալներից ամենապիղծ և ստոր սուտասանն է, որի մասին գիտեն ողջ Արցախցիները, ինչպես նաև բոլոր նվիրյալ ֆեդայի ազատամարտիկները:

Իմ սակավաթիվ գործած մեղքերից մեկն է, որ հանդիսանում եմ այս տաղանդավոր պղծագործի կյանքը փրկողներից մեկը, իսկ թե ո՞ւմ ձեռքերից եմ փրկել, երևի թե չեք հավատա: Դրա մասին կհրապարակեմ շուտով:

Սասնա Ծուռ Պավել Ռազմիկի Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը