Կարծիք

29.05.2018 09:33


«Սերժիկ Ավետիսյանը չի ուզում հրաժարվել Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու մտքից»

«Սերժիկ Ավետիսյանը չի ուզում հրաժարվել Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու մտքից»

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանը Շանթի եթերում, անդրադառնալով Սամվել Բաբայանի գործին, ասում է. «Երբ վերջնական դատական ակտ կայացնենք, անպատճառ կանդրադառնանք նաև խափանման միջոցների հարցին»:

Մեկը չկա ասի՝ ա՛յ ընկեր, ախր դատական ակտը, որը դեռ չի կայացվել և դեռ իբր պետք է կայացվի քրեական պալատի կողմից, դու արդեն կայացրեցիր, պրծար, որովհետև միայն որոշակի դեպքում է, որ վճռաբեկ դատարանը կանդրադառնա խափանման միջոցների հարցին:
Օրինական ուժի մեջ չմտած, Վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող գործով արդեն դատական ակտ է «կայցնում», բայց Նիկոլ Փաշինյանի օրինական ուժի մեջ մտած գործից չի ցանկանում խոսել քանի որ, ըստ իրեն. «Նախ ընդունված չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի մասին, որպեսզի դատավորը խոսի և առավել ևս՝ վարույթում գտնվող գործերի: Ես ընդամենը մի բան կարող եմ ասել, որ այդ գործով ես կայացրել եմ նաև մասամբ արդարացման դատական ակտ....Ուղակի խնդրում եմ ճիշտ հասկացեք, դա նաև դատավորի էթիկայի կանոններից և գործող օրենսդրության շրջանակներից էլ դուրս կլինի, եթե ցանկացած գործով դատավորը փորձի մեկնաբանել իր իսկ կողմից կայացված դատական ակտը»:

Հասկանալի բան է, միամտաբար ընդունելով, որ այդ դատական ակտը ինքն է կայացրել (փաստաբանները գիտեն, որ պրակտիկայում, հիմնականում, հենց նախագահող դատավորներն են դատական ակտ կայացնողները, մյուս երկուսը զբաղված են լինում իրենց նախագահությամբ գործերով)՝ հասարակությանը չի կարող բացատրել, թե ինչու է պատվեր կատարել և Նիկոլ Փաշինյանին զրկել ազատությունից, բայց և չի ուզում հրաժարվել Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու մտքից և այստեղ-այնտեղ հարցազրույցներ է տալիս:

Փաստաբան Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը