Քաղաքական

Հունիս 11, 2018 14:21

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել (տեսանյութ)

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել (տեսանյութ)

Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։

«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել:

Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն. դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով և հմտություններ։ Ամեն մի դրական քայլին սիրով և բարեսրտությամբ կհետևեմ»,-հայտարարել է Աղվան Հովսեփյանը ու ավելացրել.

«Ուզում եմ, որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում: Ուզում եմ մաղթել հաջողություն, միակամություն և ամենակարևորը, որ կարողանան պահպանել ու հետևողականորեն զարգացնել քննիչի ինքնուրույնությունը, Քննչական կոմիտեի՝ որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի անկախությունը»:

ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից, օրենսդիր իշխանությունից, սակայն կարևորել է նաև ներքին անկախությունը։

«Ձեր ինքնուրույնության դրսևորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով»,-դիմելով ՔԿ ծառայողներին՝ ասել է ՔԿ նախագահը և կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։

«Սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռու մնաք հասարակական կյանքից։ Ապրել հասարակության մեջ և չլինել դրա մի մասնիկը անհնար է։ Միշտ փորձեք զգալ հասարակության շունչը, սակայն կարողացեք տարանջատել՝ հասարակական գործունեությունն ու ակտիվությունը քաղաքականությունից»,-ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջի, ասել է Հովսեփյանը։

Հովսեփյանը Քննչական կոմիտեի նախագահն էր 2014 թվականի հուլիսից։

Նա հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական և հասարակական ակտիվ գործունեությամբ։

Հիշեցնենք, որ դեռ մայիսի 11-ին Աղվան Հովսեփյանը պնդում էր, որ հրաժարական չի տալու։

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

ՏԻՄ ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 23.73 տոկոսը

ՏԻՄ ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 23.73 տոկոսը

Հոկտեմբեր 21, 2018 15:39 Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 217 հազար 708 մարդ։
Մայրապետյանի համար մտավորականների մի մեծ խումբ անձնական երաշխավորություն է ներկայացրել

Մայրապետյանի համար մտավորականների մի մեծ խումբ անձնական երաշխավորություն է ներկայացրել

Հոկտեմբեր 21, 2018 12:45 Փաստաբանը գլխավոր դատախազին խնդրել է  քննարկել նրանց դիմումները։
Հայաստանի ինը մարզերում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի ինը մարզերում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

Հոկտեմբեր 21, 2018 11:29 Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ

Հոկտեմբեր 20, 2018 14:29 Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա. The National Interest

Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա. The National Interest

Հոկտեմբեր 20, 2018 10:40 «Փաշինյանն իր իշխանությունն օգտագործում է այն բանի համար, որ վերջնականապես մոտենա ամբոխավարության ու ոչնչացնի քաղաքական ընդդիմությունը»,-գրում է հեղինակը:
Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից

Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից

Հոկտեմբեր 19, 2018 20:41 2003 թվականից մինչ այժմ զբաղեցնում էր այդ պաշտոնը։
Ձեզ հետ միասին, նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա (տեսանյութ)

Ձեզ հետ միասին, նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2018 16:01 Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ։
Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է համարում, որ ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է համարում, որ ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2018 15:12 «Դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք»։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդեն նախկին աշխատողները, ի նշան բողոքի, փակել են Վրաստան տանող մայրուղին (տեսանյութ)

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդեն նախկին աշխատողները, ի նշան բողոքի, փակել են Վրաստան տանող մայրուղին (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2018 14:18 Ավելի քան 500 աշխատող ունեցող գործարանը դադարեցրել է աշխատանքը։
ՀՀ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 24-ին

ՀՀ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 24-ին

Հոկտեմբեր 19, 2018 11:38 ԱԺ խմբակցությունները մինչև  հոկտեմբերի 23-ը ժամանակ ունեն վարչապետի թեկնածու առաջադրելու համար:
Արամ Հարությունյան․ «Իրենք որևէ գաղափար չունեն լոզունգներից բացի»

Արամ Հարությունյան․ «Իրենք որևէ գաղափար չունեն լոզունգներից բացի»

Հոկտեմբեր 19, 2018 09:52 «Իշխանությունները նպաստել են, որ այս հեղափոխությունը կայանա»։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել

Հոկտեմբեր 18, 2018 19:41 «Ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին»։
Պարոն Փաշինյան, ինչո՞ւ կրկնեցիք Սերժ Սարգսյանին. «Երկիր Ծիրանի» (տեսանյութ)

Պարոն Փաշինյան, ինչո՞ւ կրկնեցիք Սերժ Սարգսյանին. «Երկիր Ծիրանի» (տեսանյութ)

Հոկտեմբեր 18, 2018 15:41 Ո՞րն է Սերժ Սարգսյանի հանդեպ Ձեր վերաբերմունքի փոփոխության պատճառը:
«ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ»

«ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ»

Հոկտեմբեր 18, 2018 13:47 Խաչատուրովին հետ կանչելու քննարկումները շարունակվում են:
Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել

Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել

Հոկտեմբեր 18, 2018 12:36 «Ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով»։
Կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Հոկտեմբեր 17, 2018 21:00 Նախագահի նստավայրում։