Հարցազրույց

Հունիս 12, 2018 09:58

Տարոն Աճեմօղլու. «Ես ցանկանում եմ առաջին հերթին հասկանալ, թե ինչ մարտահրավերներ ունի նոր կառավարությունը» (տեսանյութ)

Տարոն Աճեմօղլու. «Ես ցանկանում եմ առաջին հերթին հասկանալ, թե ինչ մարտահրավերներ ունի նոր կառավարությունը» (տեսանյութ)

Հարցազրույց Տարոն Աճեմօղլուի հետ

-Սկսենք հիմնական հարցից՝ Հայաստանի «թավշյա հեղափոխության» կարեւորությունը ձեր տեսակետից ինչո՞ւմն էր:

-Կարծում եմ, այն շրջադարձային կետ էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չափազանց երկար է տառապել կոռումպացված, անարդյունավետ կառավարության պատճառով, որն արտացոլվում էր տնտեսական վիճակով եւ Հայաստանից արտագաղթի թվերով:

Ուստի, սա երկրի նոր սկզբի հիմնադրումն էր, որը կարելի է տոնել: Ընդհանրապես, արմատական բարեփոխումները իրականում բարդ գործընթաց է եւ նման արմատական բարեփոխումների կարիք ունեցող երկրները հանդիպում են երկու զգալի մեծ խոչընդոտի: Առաջինը՝ գործընթացի խաղաղ սկիզբն է, քանի որ առանց այդ խաղաղ սկզբի, ամբողջ գործընթացը շատ ավելի բարդ է դառնում՝ հասարակությունը բեւեռացվում է, թշնամանք է ձեւավորվում, բռնություն սկսվում: Նման պայմաններում որեւէ կառուցողական արդյունքի հասնելը գրեթե անհնար է: Այդպիսին էր իրավիճակը «Արաբական գարնան»-ը հաջորդած ժամանակահատվածում:

Հայաստանին հաջողվեց ստեղծել խաղաղ, շատ խոստումնալից սկիզբ, եւ դա փայլուն հաղթանակ է: Երկրորդ քայլը կլինի, այդ խաղաղ սկզբի վրա հիմնվելով, շարունակել համակարգային բարեփոխումների գործընթացը եւ ստեղծել ապագա բարգավաճման, որակյալ կառավարման, խաղաղ գոյատեւման հիմնասյուները: Այդ երկրորդ քայլը դեռեւս երաշխավորված չէ, սակայն, մենք ստացել ենք սկզբնական հնարավորություն այն իրականացնելու համար:

-Եթե դուք լինեիք նոր վարչապետի խորհրդականը, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան, ո՞րքայլերն են անհրաժեշտ առաջին հերթին:

-Յուրաքանչյուր երկիր պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Սակայն, ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք արմատախիլ անել կոռուպցիան, եթե ցանկանում եք դնել տեւական բարեփոխումների եւ աճի հիմքերը, պետք է այդ ամենն անեք խաղաղ ճանապարհով: Եթե նայեք առավել մեծ հաջողության հասած երկրների, կտեսնեք, որ նրանք միշտ կարողացել են այրել հակասություններն անցյալում եւ նոր սկիզբ դնելու ճանապարհներ գտել: Անշուշտ, դա հեշտ չէ, անշուշտ գոյություն ունեն նախկին խնդիրներ, սակայն, կարծում եմ, առավել կարեւոր է ընդհանրություններ գտնելը: Հայաստանի համար հատկապես խոստումնալիցն այն է, որ թե՛ երկրի ներսում եւ թե՛ սահմաններից դուրս առկա է իրական խանդավառություն, համոզմունք, որ սա է փոփոխությունների համար ճիշտ ժամանակը եւ համոզմունք, որ փոփոխություններն անհրաժեշտ են:

Սակայն, մնում են բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում եւ' աշխարհաքաղաքական վտանգներ Ռուսաստանի, Ադրբեջանի կողմից: Մյուս վտանգն այն է, որ նման ոգեշնչող պահի կարելի է փորձել իրականացնել բոլոր փոփոխությունները միանգամից: Ասեմ, որ որքան շատ քայլեր փորձեք իրականացնել միաժամանակ, այնքան քիչ արդյունքի կհասնեք ապագա առաջընթացի հիմքեր ստեղծելու գործում:

-Արդյոք դուք ձեզ տեսնո՞ւմ եք որեւէ պաշտոնական դերում որպես Հայաստանի իշխանությունների, կառավարության մաս:

-Կարծում եմ, պաշտոնական դիրքն այնքան էլ ճիշտ բան չէ: Կարծում եմ Հայաստանից դուրս բնակվողները կարող են աջակցություն ցուցաբերել, խորհուրդ տալ: Սակայն, համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիներն ինքնուրույն պետք է կառուցեն իրենց երկիրը: Ես իմ կողմից պատրաստ եմ ամեն տեսակի օգնություն տրամադրել, որովհետեւ, հավատացած եմ, սա իրական շրջադարձային կետ է Հայաստանի համար: Կարծում եմ, թարմ հայացքը Հայաստանի գործընթացների վրա կարող է օգտակար լինել, սակայն հենց Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն գործընթացի եւ գործողությունների կենտրոնում: Այնպես որ, ես իրոք հույս ունեմ, որ իմ օգնությունը օգտակար կլինի, սակայն ես նաեւ չեմ ակնկալում ավելի մեծ դեր ունենալ: Եվ այդ կարծիքս վերաբերում է ընդհանրապես Սփյուռքի դերին: Կարծում եմ, Սփյուռքն ունի շատ կարեւոր դեր, սակայն, այն պետք է իրականացնի իր աջակցությունը երկու ուղղություններով՝ դրանք են բարոյական աջակցությունն ու ներդրումները: Երբեմն, սակայն, Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է: Առաջնորդող դերը բոլոր գործընթացներում պետք է ստանձնեն միայն Հայաստանի քաղաքացիները:

-Այսպիսով, Հայաստանը հանձնե՞ց առաջին քննությունը:

-Ճիշտ այդպես:

-Ուստի, Հայաստանն ունի՞ իրական հնարավորություն միանալու առաջադեմ երկրների շարքին:

-Այո, որովհետեւ նախկինում այլ երկրների մոտ դա ստացվել է: Իսկ այն երկրները, որոնց դա չի հաջողվել, հիմնականում տապալվել են առաջին քննության ընթացքում՝ չկարողանալով խաղաղ իշխանափոխություն ապահովել: Հայաստանը հանձնել է առաջին քննությունն ուղղակի փայլուն կերպով եւ դա շատ կօգնի երկրորդի ժամանակ, քանի որ հասարակության շատ լայն շրջանակում կա համոզմունք փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ: Առկա է նաեւ փայլուն, կիրթ մարդկային կապիտալ եւ երիտասարդություն, որն ինքնուրույն փորձում է հնարավորություններ գտնել այդ ձեռքբերումները վերածելու դրական փոփոխությունների: Սակայն, չէի ցանկանա թերագնահատել ռիսկերը:

-Ե՞րբ եք Հայաստան այցելելու:

-Ես պատիվ եմ ունեցել երկու անգամ խոսելու վարչապետի հետ եւ մենք այժմ քննարկում ենք, թե երբ է իմ այցի համար հարմար պահը: Սակայն, ես ցանկանում եմ առաջին հերթին հասկանալ, թե ինչ մարտահրավերներ ունի նոր կառավարությունը եւ ինչպես է ցանկանում հաղթահարել դրանք: Երբ ես դա լիարժեք հասկանամ, կնստեմ եւ կկատարեմ իմ «տնային աշխատանքը», կվերլուծեմ, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը եւ կկարողանամ իրական խորհուրդներ տալ, այլ ոչ միայն այցելել Հայաստան որպես զբոսաշրջիկ:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն

Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն

Հոկտեմբեր 20, 2018 11:33 Սա չի նպաստում Հայաստանը որպես ներդրումների համար օրենքի գերակայության և կայուն երկիր ներկայացնելուն:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Հոկտեմբեր 15, 2018 13:55 Ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել:
Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն (տեսանյութ)

Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն (տեսանյութ)

Հոկտեմբեր 12, 2018 09:34 Ժերեմի Դելվերը պատմել է՝ ինչպես «Հայկական վալս»-ը գրավեց հազարավոր սրտեր։
ԱԳ նախարար․ «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին» (տեսանյութ)

ԱԳ նախարար․ «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին» (տեսանյութ)

Սեպտեմբեր 17, 2018 14:31 «Ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում»։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է աղմկահարույց ձայնագրմանը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է աղմկահարույց ձայնագրմանը (տեսանյութ)

Սեպտեմբեր 12, 2018 17:25 ՀՀ երկրորդ նախագահը ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը որակում է որպես հանցագործություն։
Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիսը «Վարդաշեն» ՔԿՀ-ում (տեսանյութ)

Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիսը «Վարդաշեն» ՔԿՀ-ում (տեսանյութ)

Սեպտեմբեր 08, 2018 13:57 Անդրադարձել է իր ազատության հարցին։
Մխիթարյան. «Այսօր իմ օրը չէր»

Մխիթարյան. «Այսօր իմ օրը չէր»

Սեպտեմբեր 07, 2018 09:19 «Կարևորը փորձեցի, բայց բախտը երես էր թեքել»:
Վարդան Մինասյան. Մեր միտքը ճկուն է, միայն մի բան է պակասում

Վարդան Մինասյան. Մեր միտքը ճկուն է, միայն մի բան է պակասում

Սեպտեմբեր 06, 2018 13:05 Ցանկանում եմ էմոցիա տեսնել, կրակ։
Հովիկ Աբրահամյան․ «Այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն»

Հովիկ Աբրահամյան․ «Այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն»

Սեպտեմբեր 05, 2018 09:20 «Սև ու սպիտակի օրերը կանցնեն, ոգևորվածները կսառեն»։
Ջո Թրևիք. «Լիդիան»-ի մոտեցումը կենսաբազմազանությանը բացառիկ է

Ջո Թրևիք. «Լիդիան»-ի մոտեցումը կենսաբազմազանությանը բացառիկ է

Օգոստոս 31, 2018 11:06 «Ես տպավորություն ունեմ, որ մեր հետազոտության հաշվետվությունները ոչ ոք չի կարդացել»։
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել НТВ հեռուստաալիքին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել НТВ հեռուստաալիքին (տեսանյութ)

Օգոստոս 28, 2018 18:43 Անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին։
«Հայաստանից ակնկալում են հավասար խաղի կանոններ, և չեն հանդուրժի վհուկաորս»

«Հայաստանից ակնկալում են հավասար խաղի կանոններ, և չեն հանդուրժի վհուկաորս»

Օգոստոս 18, 2018 10:58 «Կարծում եմ, ժամանական է, որ այս իրավիճակը փոխվի»:
ՀՀԿ-ում չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը․ Շարմազանով (տեսանյութ)

ՀՀԿ-ում չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը․ Շարմազանով (տեսանյութ)

Օգոստոս 17, 2018 18:05 «Շատ հարցերում ունենք շատ ու շատ մոտ կարծիքներ»:
ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (տեսանյութ)

ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (տեսանյութ)

Օգոստոս 15, 2018 21:41 «Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել»։
«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

Օգոստոս 14, 2018 09:11 «Դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ»։
Ռոբերտ Քոչարյան. «Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյան. «Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ» (տեսանյութ)

Հուլիս 27, 2018 09:12 Անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին։