Աշխարհ

13.06.2018 13:43


Վրաստանում ադրբեջանցի քաղաքապետ է ձերբակալվել

Վրաստանում ադրբեջանցի քաղաքապետ է ձերբակալվել

Վրաստանում ձերբակալվել է Մառնեուլ քաղաքի ադրբեջանցի քաղաքապետը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Առկա տեղեկությունների համաձայն՝ Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետ Թեմուր Աբազովի ձերբակալության պատճառը քաղաքացիների նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն է:

Գործի առթիվ ոստիկանությունում քննություն է իրականացվում:

Այս խորագրի վերջին նյութերը