Կարծիք

13.06.2018 15:50


Հեղափոխության իմ սկզբունքները․ Գործող կառավարության սխալները պետք է ֆիքսել և սուր քննադատության ենթարկել

Հեղափոխության իմ սկզբունքները․ Գործող կառավարության սխալները պետք է ֆիքսել և սուր քննադատության ենթարկել

Հեղափոխության իմ սկզբունքները
--------------------------------------------------

1, Հեղափոխության համար ոչ մեկին պարտական չեմ, ինքս եմ այն վաստակել իմ մասով։
2․ Սա վերջին հնարավորությունը չէ, հնարավորություններ միշտ էլ լինելու են։
3․ Գործող կառավարության սխալները պետք է ֆիքսել և սուր քննադատության ենթարկել,
4․ Ոչ ոք ոչ մեկից որևէ առավելություն չունի։
5․ «Նիկոլի քայլեր» հասկացություն չկա, ամեն քայլ պետք է մեզ հարցնի, խորհրդակցի, նոր կատարի։
6․ Սխալների համար ներում չի լինելու՝ ոչ մեկին։
7․ Ես ոչ մեկի օգնականը կամ խորհրդատուն չեմ, ինչ ուզեմ, այն էլ կասեմ։
8․ Կառավարությունը իմ օգնականն է ու իմ հարկերից է աշխատավարձ ստանում ու պետք է ինձ հաշվետվություն տա։ Եթե վատ է աշխատում, աշխատանքից ազատվում է։
9․ Ոչ ոք անփոխարինելի չէ։
10․ Սպասել-մասել չկա, կուզեմ կսպասեմ, կուզեմ չեմ սպասի, ով ուզում է, թող սպասի, իր պրոբլեմն է։
11․ Նաղդ սխալին, նաղդ արձագանք է հասնում։
12․ «Հեղափոխականի իրավունքը», «Հեղափոխության թիմը» կեղծ կատեգորիաներ են, նման թիմեր շատ ենք տեսել։ Տենց թղթեր գեներալ Մանվելն ու Շմայսն են բոլորի աչքը կոխում։ Հեղափոխականի ինդուլգենցիա տվող չկա։
13․ Սուտ խոսելու համար պատիժ է հասնում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը