Լրահոս

Հունիս 13, 2018 15:56

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ.Ազիզյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ.Ազիզյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցված քրեական գործը։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ռ.Ազիզյանը, զբաղեցնելով Երևանի «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2014-2017թթ. ընթացքում հրամաններ է ստորագրել՝ մի շարք ուսուցիչների և աշխատակցի դրամական պարգևատրումներ տալու մասին։ Վերջիններս, ստանալով պարգեւատրումները, ամբողջությամբ կամ մասնակի առձեռն վերադարձրել են ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ըստ նրա կողմից ներկայացված նախնական պահանջի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և հայտարարել հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ռ.Ազիզյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե ՝ բացատրություն տալու

Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե ՝ բացատրություն տալու

Հունվար 23, 2019 21:00 Հարուցված քրեական գործի շրջանակներում։
Վենսան Քասելի հղի կինն ուրախացրել է երկրպագուներին (լուսանկարներ)

Վենսան Քասելի հղի կինն ուրախացրել է երկրպագուներին (լուսանկարներ)

Հունվար 23, 2019 20:45 Թինան ու Վենսանն ապրում են Բրազիլիայում։
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ

Հունվար 23, 2019 20:08 Նա հայտնել է, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:
Էլեկտրահարման եղանակով որսացել են ձկներ ու բռնվել

Էլեկտրահարման եղանակով որսացել են ձկներ ու բռնվել

Հունվար 23, 2019 19:47 Ձկները վերցվել են հետագա ընթացքը որոշելու համար:
Սոցցանցում գրառում անելու համար Թուրքիայում շարունակում են մարդ ձերբակալել

Սոցցանցում գրառում անելու համար Թուրքիայում շարունակում են մարդ ձերբակալել

Հունվար 23, 2019 18:29 Էրդողանին վիրավորող գրառում անելու համար։
Բաքվի ոստիկանությունը մտադիր է արգելել ընդդիմության հանրահավաքները քաղաքի վարչական սահմաններում

Բաքվի ոստիկանությունը մտադիր է արգելել ընդդիմության հանրահավաքները քաղաքի վարչական սահմաններում

Հունվար 23, 2019 17:30 Քաղաքացիների շրջանում խուճապային տրամադրություններ են առաջացել։
Տների փլուզման վտանգ Սարի թաղում

Տների փլուզման վտանգ Սարի թաղում

Հունվար 23, 2019 17:06 Պատերին ճաքեր են առաջացել:
Ֆինլանդիայի նախագահը ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ է տեսնում

Ֆինլանդիայի նախագահը ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ է տեսնում

Հունվար 23, 2019 16:57 Ֆինլանդիան ամբողջությամբ աջակցում է ընթացիկ գործընթացներին։
Առաջին փոխնախարարներ են նշանակվել

Առաջին փոխնախարարներ են նշանակվել

Հունվար 23, 2019 16:50 Վարչապետի որոշումներով։
Հայաստանը ռազմական կցորդ կունենա Ուկրաինայում

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Ուկրաինայում

Հունվար 23, 2019 16:05 Նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 24-ի օրակարգում։
Տիմոշենկոն՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու

Տիմոշենկոն՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու

Հունվար 23, 2019 15:58 Պաշտոնապես առաջադրվել է իր կուսակցության՝ «Բատկիվշչինայի» համագումարում։
ՌԴ նախագահի օրակարգում Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

ՌԴ նախագահի օրակարգում Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Հունվար 23, 2019 15:45 ՌԴ նախագահի մոտ ուրբաթը հագեցած օր է։
Փաշինյանը պատմել է Ալիևի հետ իր հանդիպման մասին (տեսանյութ)

Փաշինյանը պատմել է Ալիևի հետ իր հանդիպման մասին (տեսանյութ)

Հունվար 23, 2019 14:59 Անդրադարձել է նաև պարգևավճարների թեմային։
Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Հունվար 23, 2019 14:59 Անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի քրեական գործին:
Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է

Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է

Հունվար 23, 2019 14:52 Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։
Արցախում շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է որդուն

Արցախում շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է որդուն

Հունվար 23, 2019 14:11 Ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք։