Կարծիք

Հունիս 13, 2018 18:23

Հրանտ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին․ «Սա անթույլատրելի է»

Հրանտ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին․ «Սա անթույլատրելի է»

Նիկոլ, հարգելի բարեկամ
Մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև այս տարվա հուլիսի մեկը պետական հատվածի աշխատողների աշխատավարձի 5%-ին գումարվում էր բյուջեի 5%-ը և ուղարկվում էր կառավարիչներին։ Մասնավոր հատվածի աշխատակիցների համար խնդիրը հետաձգված էր։ Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու։ Եվ ահա մամուլից իմանում եմ նոր որոշման մասին. 5-5 հարաբերակցությունը փոխվում է 2.5-7.5 հարաբերակցության և արդեն կիրառվում բոլոր աշխատողների նկատմամբ։
Ի՞նչ է իրականում որոշել կառավարությունը։ Նա որոշել է հետայսու ՀՀ բյուջեի մի 5-6%-ը (տարեկան առնվազն մի 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար։ Կարո՞ղ է նման որոշումը բնական համարվել։ Այո, շատերն են դա անում։ Ո՞րն խնդիրը։ Այստեղ ահա սկսվում են հարցերը։

1. Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։ Մենք թաղված ենք միջնաժամկետ և միջին երկարաժամկետ (համենայն դեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես երկարաժամկետ պարտք ենք տալիս։

2. ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ Երբ մենք բյուջեից 5-6%-ը հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է՝ այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։ Արդյոք սա պոպուլիստական նվեր չէ հեղափոխություն արած ջահելությանը։ Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը։ Էլ ո՞ւր մնաց սերունդների համերաշխությունը։ Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում։

3. Փողը դուրս է տարվում 45 տարով։ Բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչև 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչև 20 տարի)։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք 45 տարով տալիս։ Ինչո՞ւ չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք։ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ, Չիլին վերջերս մտցրել է աշխանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապատություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսները այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել և ասել՝ ով էր ճիշտ և ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի։

Այս ամենը չի քննարկվել։ Կառավարության նիստում ասած քո բառերը (անցել ենք անդառնալիության կետը) տեղին չեն։ Այս հարցում անդառնալիության կետ չկա։ Կամ էլ թե իբր հիմա վստահության իշխանություն է, ուրեմն կարելի է։ Այն, որ վստահության իշխանություն է, համաձայն եմ (առայժմ)։ Բայց այս հարցում վստահությունը կամ անվստահությունը ի՞նչ կապ ունեն։ Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։ Ինչո՞ւ։ Որոովհետև հաշվի, որ մի հատ մարզ տնտեսական շրջանառությունից հանում ես։ Խնդրեմ, նստենք հեռուստացույցի առաջ բանավիճենք։ Կամ էլ, նկատի ունենալով որ ի վերջո փողը մի սերնդից փոխանցում ես մյուսին, ինչո՞ւ չդնել հանրաքվեի։ Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի։
Չէի գրի։ Կգայի կպատմեի։ Բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում։ Ի դեպ, սա առաջին դեպքն է։ Նախկինները, որոնց հստակ ընդդիմադիր էի, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում։ Գիտեին, որ ես երբեք անձնական հարցով չեմ զանգահարում։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Լևոն Քոչարյանի պատասխանը Վիլեն Գաբրիելյանին՝ Մարտի 1-ի վերաբերյալ

Լևոն Քոչարյանի պատասխանը Վիլեն Գաբրիելյանին՝ Մարտի 1-ի վերաբերյալ

Հունվար 23, 2019 21:05 Գնացեք համ կրակողին գտեք, համ էլ հրաման տվողին։
Ու ոչ մի կոնկրետ խոսք Արցախի հարցի վերաբերյալ

Ու ոչ մի կոնկրետ խոսք Արցախի հարցի վերաբերյալ

Հունվար 23, 2019 18:06 Ինչ-որ լղոզված ձևակերպումներ:
Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին

Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին

Հունվար 23, 2019 17:21 Դեռ տարին երկու անգամ էլ տալու իրավունք ունեն։
Ի՞նչ է կատարվում Արցախի հետ

Ի՞նչ է կատարվում Արցախի հետ

Հունվար 23, 2019 17:00 Հարցեր, որոնք տագնապ են հնչեցնում։
Բա հետո՞...

Բա հետո՞...

Հունվար 23, 2019 14:36 Գերագույն գլխավոր հրամանատարը չի ծառայել, մշակույթի նախարարին «չցրեցին», Ազիզյանների Գառնիկը տնեցիներին ասել է՝ գնում եմ խոպան ու եկել, դարձել է Երևանի քաղաքապետ...
Ցուցարարները պոկել են Լիդիանի կողմից ֆինանսավորված սոցիալական ծրագրերի վահանակները (լուսանկարներ)

Ցուցարարները պոկել են Լիդիանի կողմից ֆինանսավորված սոցիալական ծրագրերի վահանակները (լուսանկարներ)

Հունվար 23, 2019 13:51 Համայնքում ոչ ոք ռիսկ չի արել այս ապօրինության դեմն առնել:
Հ1-ն ինչպես իշխանությունների սպասարկու քարոզչամեքենա եղել է, այդպես էլ մնացել է

Հ1-ն ինչպես իշխանությունների սպասարկու քարոզչամեքենա եղել է, այդպես էլ մնացել է

Հունվար 23, 2019 12:45 Այդ ալիքից լրատվությունը ընդհանրապես պետք է հանել։
Էդքան հիասքանչ եք կառավարե՞լ մարզը, հա՞

Էդքան հիասքանչ եք կառավարե՞լ մարզը, հա՞

Հունվար 23, 2019 12:34 Իշխանափոխությունից հետո որևէ բան չի փոխվել։ 
Մեր՝ հարկատուներիս գումարներն եք բաշխել իրար մեջ

Մեր՝ հարկատուներիս գումարներն եք բաշխել իրար մեջ

Հունվար 23, 2019 11:10 Հարկատուները լրիվ իրավունք ունեն իմանալ, թե իրենց վճարած հարկերով ո՞ւմ ու ինչքա՞ն եք պարգևատրել։
Հանրային հեռուստատեսությունը օգտագործվում է կեղծիք տարածելու համար

Հանրային հեռուստատեսությունը օգտագործվում է կեղծիք տարածելու համար

Հունվար 23, 2019 08:45 Հեղափոխության նոր «ձեռքբերումը»։
ՀՀ իշխանությունները պետք է թափանցիկություն տան արցախյան բանակցային գործընթացին

ՀՀ իշխանությունները պետք է թափանցիկություն տան արցախյան բանակցային գործընթացին

Հունվար 23, 2019 08:40 Ճիշտ ժամանակն է հստակեցումներ մտցնելու։
Ագիտացիա և պրոպագանդա

Ագիտացիա և պրոպագանդա

Հունվար 22, 2019 21:15 Պարզ է, որ այդ ֆիլմը միակողմանի քաղաքական քարոզչական նյութ է։
Սուտի ակտիվիստ-բնապահպանից դեպի լուրջ գործեր տանող ճանապարհը հեշտ էր, բայց կարճ

Սուտի ակտիվիստ-բնապահպանից դեպի լուրջ գործեր տանող ճանապարհը հեշտ էր, բայց կարճ

Հունվար 22, 2019 18:03 Թե՛ պետական համակարգը, թե՛ պետական շահին ծառայող ծրագրերը պետք է ԱԶԱՏԱԳՐՎԵՆ նման դեմքերից:
Բա սովոր էիք 10 տարի սուբյեկտիվ ու միակողմանի կարծիք լսելուն

Բա սովոր էիք 10 տարի սուբյեկտիվ ու միակողմանի կարծիք լսելուն

Հունվար 22, 2019 15:07 Լրջացե՛ք, տիկնա՛յք ու պարոնա՛յք:
Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա

Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա

Հունվար 22, 2019 13:15 ԱԺ նախագահի՝ 131 ձայնով ընտրությունը դրա վառ վկայությունն է։
Կարգին Հայկոն փուռը տվեց մարզպետներին պրեմիաների մասով

Կարգին Հայկոն փուռը տվեց մարզպետներին պրեմիաների մասով

Հունվար 22, 2019 12:01 Նիկոլի վարկանիշը շռնդալից կերպով ընկնում է։
Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը

Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը

Հունվար 22, 2019 11:20 Սա է այդ պարգևավճարների իմաստը, և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է: