Քաղաքական

Հունիս 14, 2018 21:10

Սմբատ Գոգյանի նշանակումը հիասթափեցրել է գիտնականներին

Սմբատ Գոգյանի նշանակումը հիասթափեցրել է գիտնականներին

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանի պաշտոնից ազատումը հիասթափեցրել է գիտնականներին՝ նոր իշխանության՝ գիտության ոլորտում արված քայլերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հոգեբանությանգիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:

Նա ընդգծեց, որ Լիլիթ Արզումանյանն այն պետական պաշտոնյան էր, ով պայքարում էր գրագողության դեմ և ով վերացրել էր կոռուպցիան:

«Նորանշանակ ԲՈՀ ղեկավար Սմբատ Գոգյանի մասին ասում են, որ նա տաղանդավոր գիտնական է, բայց չէ՞ որ, եթե նա պաշտոն ունենա, այն իրեն կկործանի: Տաղանդավոր գիտնականին պետք չէ վարչական աշխատող դարձնել»,-նշեց Խուդոյանը:

Նրա համոզմունքով՝ Լիլիթ Արզումանյանին չվերանշանակելու դեպքում ամենաքիչը պետք է Գոգյանի տեղակալ նշանակեն, որպեսզի երիտասարդին ուղղություն տա: Սակայն Խուդոյանը նաև շեշտեց, որ ճիշտ կլիներ, որպեսզի հենց Սմբատ Գոգյանին նշանակեին Լիլիթ Արզումանյանի տեղակալ:

Տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանն էլ նշեց, որ իրեն ցնցել է Լիլիթ Արզումանյանին պաշտոնից ազատելու և Սմբատ Գոգյանին նշանակելու լուրը:

«Ասում են, որ նա տաղանդավոր երիտասարդ է։ Բայց նա փորձ չունի, տակտ չունի, նայեք Facebook-ում դրված իր նկարները: Ես կվիրավորվեի, որ այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր գիտնականները վիրավորված են:

Տոնոյանը ԲՈՀ-ի նորանշանակ ղեկավարի վերաբերյալ ասաց, որ նա շատ բան ուներ սովորելու Լիլիթ Արզումանյանից:

***

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Սամվել Հարությունյանի վերանշանակվելը մեծ աղմուկ է բարձրացրել գիտնականների շրջանում, և նրան մեղադրում են կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում հոգեբանական գիտություններիդոկտոր Սամվել Խուդոյանն ասաց, թե քանի որ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը փաստեր է ցանկանում տվյալ պաշտոնյայի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապի մասին, ինքը կներկայացնի դրանք:

«Սամվել Հարությունյանի գործունեության ընթացքում կհանդիպեք երկու ազգանուն՝ Հրանտ Ավասյան և Ռուբեն Արզումցյան: Նրանք Սամվել Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում ստացել են 12 գրանտ, նրանց նվիրվել է երկու լաբորատորիա: Երկու պատճառ կարող է լինել այս ամենին: Մեկն այն է, որ այս մարդիկ խոշոր գիտնականներ են, և անընդհատ պետք է նրանց աջակցել, որ համաշխարհային գիտությունը հանկարծ չտուժի, կամ նրանք Սամվել Հարությունյանի ընկերներն են»,-ասաց նա:

Նա գրեթե համոզված է, որ պատճառը ոչ թե ընկերության նկատմամբ սերն է, այլ շահը: «Այսինքն՝ այն տրամաբանությունն է՝ ես քեզ օգնում եմ փող աշխատել, որ դու հարկեր տաս»:

Տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանն էլ իր հերթին ասաց, որ Սամվել Հարությունյանի ամենամեծ քննադատն ինքն է եղել, սակայն արդարության համար նշեց, որ կոռուպցիայի հարց չի տեսել:

ՀՀ վարչապետի որոշմամբ Սամվել Հարությունյանը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեինախագահ է նշանակվել 2007 թվականի նոյեմբերի 20-ին և 2018 թվականին վերանշանակվել իր պաշտոնում:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» կոչումից (տեսանյութ)

Պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» կոչումից (տեսանյութ)

Հունիս 19, 2018 20:23 Ակցիա է իրականացվել ԼՂՀ ներկայացուցչության դիմաց։
«Ես երբևիցե որևէ մեկի շրջապատում չեմ եղել». Գալուստ Սահակյան (տեսանյութ)

«Ես երբևիցե որևէ մեկի շրջապատում չեմ եղել». Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Հունիս 19, 2018 14:34 «Բնականաբար, որևէ մեկը պետք է տեղյակ չլիներ»։
ԱԺ-ն համաձայնություն տվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը (տեսանյութ)

ԱԺ-ն համաձայնություն տվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը (տեսանյութ)

Հունիս 19, 2018 14:10 Պատգամավորները նաև կողմ քվեարկեցին նրան ազատությունից զրկելուն։
Հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք

Հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք

Հունիս 19, 2018 13:10 Շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ։
«Ուր էիք դուք, երբ այդ կենդանին պատանդ էր վերցրել Էջմիածին քաղաքը»․ Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազին (տեսանյութ)

«Ուր էիք դուք, երբ այդ կենդանին պատանդ էր վերցրել Էջմիածին քաղաքը»․ Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազին (տեսանյութ)

Հունիս 19, 2018 11:59 «Ականատես եղանք, թե ինչպես Արցախի հերոսը կարող է լինել պրիմիտիվ ջեբկիր»։
Շուշան Պետրոսյանը և Կարեն Ավագյանը կողմ կքվեարկեն (տեսանյութ)

Շուշան Պետրոսյանը և Կարեն Ավագյանը կողմ կքվեարկեն (տեսանյութ)

Հունիս 19, 2018 11:50 Համաձայն են, որ Մանվել Գրիգորյանը զրկվի անձեռնմխելիությունից։
Իմ հայրը տեղյակ չի եղել, որ իր ամառանոցում նման իրեր են պահվում

Իմ հայրը տեղյակ չի եղել, որ իր ամառանոցում նման իրեր են պահվում

Հունիս 18, 2018 22:03 Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը մտադիր չէ հրաժարական տալ:
Հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 դրամ

Հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 դրամ

Հունիս 18, 2018 21:28 Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել։
Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Հունիս 18, 2018 15:25 «Երբ Մանվել Գրիգորյանը թույլ է տվել այս կամ այն արարքները, դրա միակ պատասխանատուն նախկին իշխանության առաջին դեմքն է»։
Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկությամբ

Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկությամբ

Հունիս 18, 2018 14:30 Հաշվի առնելով քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը:
ԱԱԾ պետը մանրամասներ է հայտնել Մանվել Գրիգորյանի գործից (տեսանյութ)

ԱԱԾ պետը մանրամասներ է հայտնել Մանվել Գրիգորյանի գործից (տեսանյութ)

Հունիս 18, 2018 14:14 Պնդում է, որ ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ։
Կառավարության արտահերթ նիստում որոշվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել (տեսանյութ)

Կառավարության արտահերթ նիստում որոշվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել (տեսանյութ)

Հունիս 18, 2018 14:00 Քննարկվելու է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու հարցը։
«Սա սառը ցնցուղ էր». Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

«Սա սառը ցնցուղ էր». Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Հունիս 18, 2018 12:45 Հուզվել է երեխաների նամակների մասին խոսելիս։
«Երկրի առաջին դեմքերը չէին կարող տեղյակ չլինել այդ հանցագործությունից» . Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Երկրի առաջին դեմքերը չէին կարող տեղյակ չլինել այդ հանցագործությունից» . Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հունիս 18, 2018 12:25 «Առնվազն մի քանի հարյուր հոգի Հանրապետական կլանից միանշանակ նույն կարգավիճակում են»։