Աշխարհ

14.06.2018 21:27


ՀՀ վարչապետը ճաշել է Մարգարիտա Սիմոնյանի հետ

ՀՀ վարչապետը ճաշել է Մարգարիտա Սիմոնյանի հետ

Ռուսական միջազգային անգլալեզու RT, ինչպես նաև Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ճաշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Այս պահին ճաշում ենք Փաշինյանի հետ: Երեկ նա հարցազրույց է տվել մեր հեռուստաընկերությանը, իսկ այժմ ճաշի սեղանին ես բաժակ բարձրացրի հայ-ռուսական բարեկամության համար և հետաքրքրվեցի, թե ինչ է նա մտածում այդ բարեկամության մասին: Նա ասաց, որ այժմ հարաբերությունները ոչ թե վատ, այլ ավելի լավ կլինեն, և նա համոզված է, որ դրանք արդեն ավելի լավն են դարձել: Հենց դրա համար էլ խմեցինք»,-գրել է Մարգարիտա Սիմոնյանը:

Նա հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ ՀՀ վարչապետի հետ ճաշի ընթացքում հայկական գինի են խմել:

Այս խորագրի վերջին նյութերը