Աշխարհ

14.06.2018 23:15


Ռուսաստանի հավաքականը գերվստահ հաղթանակով սկսեց Մունդիալը (տեսանյութ)

Ռուսաստանի հավաքականը գերվստահ հաղթանակով սկսեց Մունդիալը (տեսանյութ)

Մեկնարկեց ֆուտբոլասերների կողմից շատ սիրված և սպասված Աշխարհի 2018 թվականի առաջնությունը:

Մեկնարկային խաղում Մունդիալն ընդունող Ռուսաստանի հավաքականը հյուրընկալել էր Սաուդյան Արաբիայի ընտրանուն:

Ռուսները վստահ խաղով հաղթեցին 5:0 հաշվով:

12-րդ րոպեին Գոլովինի հիանալի փոխանցումից հետո Գազինսկին գլխի դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը՝ բացելով հաշիվը:

Այս գոլը Մունդիալ-2018-ի առաջին գոլն էր:

43-րդ րոպեին Ձագոևի փոխարեն խաղադաշտ մտած Անդրեյ Չերիշևը հիանալի խաղից հետո երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

71-րդ րոպեին փոխարինման մտած Ձյուբան գլխով դիպուկ հարվածեց Գոլովինի հիանալի փոխանցումից հետո:

Մրցավարի ավելացրած առաջին րոպեին Չերիշևը նաև դուբլ ձևակերպեց. 4:0, բայց դա դեռ վերջը չէր:

90+4-րդ րոպեին Գոլովինը տուգանայինից ֆանտաստիկ գոլով գնդակն ուղարկեց դարպասը՝ ձևակերպելով վերջնարդյունքը՝ 5:0:

Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած հավաքականը հաղթեց խոշոր հաշվով և միանգամից գլխավորեց A խումբը:

Խմբի մյուս խաղում վաղը՝ հունիսի 15-ին մրցելու են Եգիպտոսը և Ուրուգվայը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը