Կարծիք

19.06.2018 09:52


Նրանք տուշոնկա չեն տարել, նրանք գլխանց տուշոնկի փողերն են քաշել ու օֆշորներում հարմարավետ տեղավորել

Նրանք տուշոնկա չեն տարել, նրանք գլխանց տուշոնկի փողերն են քաշել ու օֆշորներում հարմարավետ տեղավորել

Ուղղակի, Մանվելի բախտը չբերեց. ձեռը տուշոնկի էր սովոր, բռնվեց: Բա որ նրա գործընկեր-ախպերներին քրքրեն... էն օսլայած օձիքներով, Օքսֆորդ-Քեմբրիջ դեմքով տիպերին, որ ձայնին հանդիսավորություն տալով, վզները երկարեցնելով, գլուխները առաջ բրդելով (իբր, ինտելեկտուալ են ու վերին ատյանի ճշմարտության կարապետներ)՝ մարդկանց դասեր էին տալիս, թե ինչ բան են պետությունը... ազգը... բանակը... օրենքն ու Սահմանադրությունը, որոնց հախուռն բառակույտերի վրա անգամ ճանճերը բուքսավատ կանեին:

Որ Ջոն Լոկ ու Մոնտեսքյո ցիտելով՝ գալուստական կլասի դատողություններ էին երկնում պետականության և արդարության գաղափարների մասին՝ հընթացս էդ ամեն ինչի հերն անիծելով:

Այ, նրանք տուշոնկա չեն տարել, նրանք գլխանց տուշոնկի փողերն են քաշել ու օֆշորներում հարմարավետ տեղավորել: Էս վիրտուալ փողերի «արքաների» ամբարներն էլ ավելի հետաքրքիր են:

Արման Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը