Աշխարհ

19.06.2018 12:40


Բաքվում միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել

Բաքվում միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել

Ադրբեջանի մայրաքաղաքում հունիսի 19-ին միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բաքվի Նարիմանի շրջանում հրդեհ է բռնկվել շինարարական ապրանքների շուկայում և ռեստորաններից մեկում:

Միաժամանակ բռնկված հրդեհները մարելու համար դեպքերի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների մի քանի հաշվարկներ:

Շինանյութի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երեք մարդ, որոնցից մեկը դեպքի վայրում աշխատանքներ իրականացնող հրշեջ է:

Այս խորագրի վերջին նյութերը