Աշխարհ

19.06.2018 13:50


Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Հունիսի 18-ին մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող, 1999 թ. ծնված Համիդով Այազ Զաբիլ Օղլուն (Həmidov Ayaz Zabil oğlu):Այս մասին հայտնել է ադրբեջանական Reoprt լրատվակայքը:

Նշվում է, որ զինծառայողը ծառայողական պարտականությունները կատարելի վայր է ընկել ձիուց և մահացել: (Սահմանային հսկողություն կատարելիս Ադրբեջանի ՊՍԾ օգտագորխում է նաև ձիեր):

Համիդով Այազը Ադրբեջանի ՊՍԾ Գյոյթափայի սահմանապահ ջակատի զինծառայող էր, իսկ դեպքը տեղի է ունեցել Ջալիլաբադի շրջանում: Նա Գուսարի շրջանի բնակիչ էր:

Նշենք, որ 2018 թվականի ընթացքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների մահվան 14 դեպք. մահացածներից մեկի անունը հայտնի չէ: Հավելենք, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, ուստի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը