Լրահոս

19.06.2018 20:36


Դոն Պիպոն կալանավորվեց

Դոն Պիպոն կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում որոշվեց Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի խափանման միջոց կիրառել երկամյսա կալանքը:

Հիշեցնենք՝ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը