Աշխարհ

20.06.2018 01:09


Ռուսաստանի հավաքականը հաղթեց և գործնականում ապահովեց տեղը փլեյ-օֆֆում (տեսանյութ)

Ռուսաստանի հավաքականը հաղթեց և գործնականում ապահովեց տեղը փլեյ-օֆֆում (տեսանյութ)

Ավարտվեց ԱԱ-2018-ի 2-րդ տուրի առաջին հանդիպումը:

Ռուսաստանը մրցում էր Եգիպտոսի հավաքականի հետ: Ռուսաստանի հավաքականը հիանալի տպավորություն թողեց և կարողացավ հաղթել եգիպտացիներին 3:1 հաշվով:

Չնայած նրան, որ խաղի մեկնարկից սկսած երկու հավաքականներն էլ ակտիվ գրոհում էին, առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին:

Սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկից 2 րոպա անց Եգիպտոսի պաշտպան Ֆաթին ինքնագոլի հեղինակ դարձավ: Դրանից հետո՝ 59-րդ րոպեին, Դենիս Չերիշևը կրկնապատկեց Ռուսաստանի առավելությունը: Իսկ հանդիպման 62-րդ րոպեին Ձյուբան վերջ դրեց եգիպտացիների հույսերին՝ հիանալի հարվածով խփելով իր հավաքականի երրորդ գնդակը:

Ռուսաստանի երեք գոլերին պատասխանեց Մոհամեդ Սալահը, ով հանդիպման 73-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոցը:

Այսպիսով այս հաղթանակից հետո Ռուսաստանի հավաքականը գործնականում ապահովեց տեղը փլեյ-օֆֆ փուլում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը