Լրահոս

20.06.2018 18:31


Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Հունիսի 20-ին, ժամը 12:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 26-րդ կմ-ին Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ի., 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 60 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը