Լրահոս

20.06.2018 18:42


Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում

Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում

Րոպեներ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում: Կարկուտից տուժել են նաև հարևան Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքները: Տևողությունը եղել է մոտ 10 րոպե: Կարկուտի հարվածներն այնքան ուժգին էին, որ վնասվել են նաև տանիքները: Կարկուտը գետնին է հավասարեցրել ցանքատարածությունը, վնասել պտուղն ու բանջարեղենը:
Նշենք, որ գրեթե ամեն տարի այս համայնքները տուժում են կարկուտից: Միայն Աղավնատուն համայնքում տեղադրված է երկու հակակարկտային կայան, սակայն՝ անօգուտ: Կարկուտը մեծ վնասներ է հասցնում նաև այն ցանքատարածություններին, որտեղ տեղադրված են հակակարկտային կայանները:

Կից նյութն՝ այստեղ։

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը