Լրահոս

20.06.2018 21:49


6-րդ վարչությունը զննում է իրականացրել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գործընկեր «Էլլիպս» ընկերությունում (տեսանյութ)

6-րդ վարչությունը զննում է իրականացրել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գործընկեր «Էլլիպս» ընկերությունում (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը առավոտյան մոտավորապես ժամը 11-ից մոտ երկու ժամ զննում է իրականացրել «Էլլիպս» ընկերությունում, որը «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գործընկերն է։

«Ա1+»-ի հետ զրույցում վարչության աշխատակիցները նշեցին, որ ընդամենը դատավարական գործողություններ են իրականացնում։ «Էլլիպս» ընկերության փաստաբանը ասաց, որ ոստիկանության աշխատանքի մեջ որեւէ ապօրինություն չեն արձանագրել. իրավապահ մարմինները ընկերություն էին եկել այն կասկածանքով, թե ոստիկանությանը ներկայացրած իրենց ծախսերի փոխհատուցումն ավելի շատ է, քան իրականում կա։

Նշենք, որ 2017 թ. փետրվարից Կառավարությունը «Սեքյուրիթի Դրիմ»-ի կառավարմանն է հանձնվել ճանապարհային երթեւեկության հսկողության համար նախատեսված տեսաձայնագրող սարքերի սպասարկումը։

Ի դեպ, սա ոստիկանության իրականացրած 2-րդ զննումն էր։ Առաջին զննումն արվել էր «Սեքյուրիթի Դրիմ»-ում, հիմա արդեն «Էլլիպս» ընկերությունում։

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը