Լրահոս

21.06.2018 13:29


Այսուհետ Հիստոջենը աշխատում է որակի միջազգային ISO ստանդարտներով (լուսանկար)

Այսուհետ Հիստոջենը աշխատում է որակի միջազգային ISO ստանդարտներով (լուսանկար)

Օրերս «ՀԻՍՏՈՋԵՆ» Կենտրոնին “TOP TEN AWARD INTERNATIONAL NETWORK” հեղինակավոր կազմակերպությունը շնորհեց որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2015 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ, այդպիսով հավաստելով, որ Կենտրոնը գործում է միջազգային պահանջներով՝ շնորհիվ ներդրված և գործարկված որակի կառավարման ընթացակարգերի, երաշխավորելով այցելուներին, պացիենտներին տրամադրվող արդյունքների հավաստիությունը:

2017թ.-ի մայիսին իր գործունեությունը սկսած Կենտրոնից պահանջվեց ընդամենը մեկ տարի միջազգային գործելակերպի ներդրման և միջազգային ստանդասրտի պահանջներով գործընթացներ վարելու համար:

Կենտրոնի անձնակազմը հատուկ վերապատրաստումների, թրեյնինգների միջոցով տիրապետեց ISO 9001:2015 ստանդարտի պահանջներին, ներգրավվելով որակի մենեջմենթի համակարգի փաստաթղթավորման և փաստաթղթերի կենսագործման գործընթացներում՝ հստակ իրագործելով յուրաքանչյուրի համար սահմանված պարտականությունները և պատասխանատվությունը:

Կենտրոնը Հայաստանում հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական, բջջաբանական ու մոլեկուլային հետազոտություններ իրականացնող առաջին և միակ կառույցն է, որն արժանացել է կառավարման ոլորտի միջազգային սերտիֆիկատի:

Կենտրոնն աշխատում է միայն ժամանակակից տեխնոլոգիաներով ու համաշխարհային բրենդների բարձրակարգ նյութերով: Հետազոտությունները պարբերաբար ավտոմատացվում են, այդպիսով մարդկային գործոնը հասցնելով նվազագույնի:

“ՀԻՍՏՈՋԵՆ” Կենտրոնում կատարվում են շատ կարևոր հետազոտություններ ուռուցքային վիրահատություններից առաջ և հետո, քիմիոթերապիայից հետո, տարբեր բորբոքային վիճակների, անպտղության դեպքերում:

“ՀԻՍՏՈՋԵՆ” Կենտրոնում իրականացվում են մեծաթիվ բացառիկ հետազոտություններ:

“ՀԻՍՏՈՋԵՆ”լաբորատորիա պացիենտը հիմնականում այցելում է կատարված վիրահատական կամ ախտորոշիչ պրոցեդուրայից հետո, սակայն որոշ դեպքերում հետազոտության նյութը ստացվում է հենց տեղում, օրինակ՝ վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կամ արգանդի վզիկի քսուքների ստացումը:

Կենտրոնի առաջատար մասնագետները անում են անհրաժեշտը, որպեսզի պացիենտը ստանա լիարժեք ու վստահելի պատասխան, իսկ բուժող բժիշկը դրանց հիման վրա կազմակերպի արդյունավետ բուժում:

ISO 9001:2015 որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը հավաստիացնում է, որ Կենտրոնը գործում է միջազգայնորեն սահմանված պահանջներով և բոլոր գործընթացները երաշխավորվում ու գնահատվում են միջազգային ստանդարտին համապատասխան:

ISO 9001:2015 որակի կառավարիչ՝ Ռուզաննա Քոչարյան


Այս խորագրի վերջին նյութերը