Աշխարհ

21.06.2018 15:00


Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել

Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում, որը գտնվում է ադրբեջանա-իրանական սահմանային հատվածում, փոխհրաձգություն է տեղի ունցել:

Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ադրբեջանական minval.az-ը:

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել ադրբեջանցի սահմանապահների և մի խումբ սահմանախախտների միջև, ինչի հետևանքով ադրբեջանցի սահմանապահներից մեկը վիրավորվել է:

Ադրբեջանցի սահմանապահը տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Այս խորագրի վերջին նյութերը