Աշխարհ

22.06.2018 07:00


Մունդիալ-2018. Խորվաթները ծնկի բերեցին արգենտինացիներին (տեսանյութ)

Մունդիալ-2018. Խորվաթները ծնկի բերեցին արգենտինացիներին (տեսանյութ)

Մունդիալ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում՝ Արգենտինայի հավաքականը պարտություն կրեց Խորվաթիայի ընտրանուց՝ 0:3 հաշվով:

Խաղի 53-րդ րոպեին արգենտինացիների դարպասապահ Կաբալյերոյի կոպիտ սխալից օգտվեց մրցակցի կիսապաշտպան Անտե Ռեբիչը ու առաջ մղեց իր թիմին: Խաղավարտից 10 րոպե առաջ հեռահար հարվածով իր թիմի առավելությունը կրկնապատկեց խորվաթների ավագ Լուկա Մոդրիչը: Թվում էր, թե ամեն բան այսպես էլ կավարտվի, սակայն խաղավերջում հաշիվն ավելի խոշոր դարձրեց Իվան Ռակիտիչը:

Արգենտինա - Խորվաթիա՝ 0:3
0:1՝ Ռեբիչ, 0:2՝ Մոդրիչ, 0:3՝ Ռակիտիչ

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը